«Ջրվեժ» անտառապարկը հիմնվել է 1977թ. և ունեցել է 400,43 hա տարածք:
Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ և անհետացող 21 տեսակի բույսեր սոսի արևելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական, 100-ից ավելի ծառաթփատեսակներ և պարտեզային ձևեր` եղևնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արևմտյան նաև ջրվեժի արգելոցում կա լճակ
2007թ. սկսվեցին տարածքի քարտեզագրման աշխատանքները:
Արդյունքում հայտնվեց մի քարտեզ, որտեղ պարկի տարածքը սահմանվում էր 423հա, այսինքն` մոտ 23 հա ավելի: