1. Ի՞նչ օրգաններ են կազմում կենտրոնական նյարդային համակարգը։ Կենտրոնական նյարդային համակարգը կազմում են գլխուղեղը և ողնուղեղը։
2. Որտե՞ղ է գտնվում գլխուղեղը և ի՞նչ գործառույթներ է կատարում։ Գտնվում է գանգի խոռոչում։ Այն կառավարում է օրգանիզմի աշխատանքը, շարժումները, զգայարաններից ստացված ազդակների վերլուծությունը, ինչպես նաև մտածողությունը, հիշողությունը, խոսքը և հույզերը։
3. Որտե՞ղ է գտնվում ողնուղեղը և ո՞րն է նրա հիմնական դերը։ Գտնվում է ողնաշարի խողովակում։ Նրա հիմնական դերը ռեֆլեքսային՝ ոչ կամային ռեֆլեքսների իրականացում, և հաղորդչական՝ ազդակների փոխանցում դեպի գլխուղեղ և հակառակը, գործառույթների կատարումն է։
4. Ի՞նչ նշանակություն ունեն գլխուղեղը և ողնուղեղը մարդու օրգանիզմի գործունեության կարգավորման համար։ Դրանք ապահովում են օրգանների ներդաշնակ աշխատանքը, ներքին միջավայրի կայունությունը և օրգանիզմի հարմարվողականությունը շրջակա միջավայրին։