Գործնական քերականություն

1․ Օգտվելով տրված բառերից` բացատրի՛ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

  1. եռում էր – եփվել, եռում էր – բորբոքվել
  2. ընկերացել է – ընկերություն անել, ընկերացան – միանալ, ընկերանամ – ուղեկցել
  3. ծեծել – գանահարել, ծեծում – թակել, ծեծում – կռել, ծեծեցին – քննել
  4. վերջացնելուց – ավարտել, վերջացրել էր – վերջը տալ, ուտել

2. Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով: Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեն զորքի ու բոլոր ծառերը շարք կկանգնեցնեն։ Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կանեն ձեր անցյալի ու նպատակների մասին։ Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ կդնես ու կթողնես մինչև ծլեն։ Եթե կենդանիների կերի մեջ մեծ քանակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվի ու կհիվանդանա։ Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար կլինի կեր հայթայթելը։

3․ Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան բայերով: Վատ աշխատող շարժիչներն անպայման պետք է նորոգվեն, թե չէ թունավորում են օդը։ Մեր քաղաքում սաղարթավոր ծառերը պետք է պահպանվեն, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է։ Ամեն մեկը դիմացինի համար պետք է անի այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ։ Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պետք է դադարեցվի։

4․ Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված: Երեխաները երեկոյան տուն դարձան։ Նա հանկարծ գլուխը դարձրեց դեպի պատուհանը։ Երկար պարապմունքներից հետո նա լավ մասնագետ դարձավ։ Այդ հանդիպումը նրա կյանքի ամենավառ հուշը դարձավ։ Ձմռան ցրտից գետի ջուրը սառույց էր դարձել։

5․ Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր: Ութ տարում երեսունինը անգամ քննություն է հանձնել։ Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա։ Բոլոր երեխաներին վեցական մատիտ տվեցին։ Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր։ XX դարն ավարտին է մոտենում։ 1886 թվականին շախմատի առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը։ Նրանց առաջին հանդիպումը 1926 թվականին է եղել։ Օլիմպիական XII և XIII խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան։

6․ Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Մայրս այս պտուղները չի սիրում։ Նշանաբառը ոչ ոք չգիտի։ Պարտեզում գեղեցիկ վարդ չէր բացվել։ Ես վաղուց չէի փնտրում այս իրը։ Ոչ մի երեխա չէր խաղում բակում։ Ջրաղացը հին օրերի երգը չէր երգում։ Կաթի ամբողջ սերը չէր պահել միջնեկ որդուն։