1․ Կետադրի՛ր հատվածը
Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել, կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը հառելով խավարին:
Մի օր մեղմաշունչ մի քամի, Նուբիական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև:
Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու:
2․ Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն
Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները տրված՝ մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
3․ Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր
Սեղանին դրված է այս գիրքը գրող հեղինակի նոր աշխատությունը:
Այս շենքը կառուցող վարպետները մեծ փորձ ունեն:
Սխալները ներող մարդիկ միշտ հարգանքի են արժանանում:
Սարն ի վեր բարձրացող ճանապարհը շատ ոլորապտույտ էր:
Տեսարանով հիացող զբոսաշրջիկները լուսանկարում էին բնությունը:
4․ Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր
Անձրև, որ վտանգավոր էր դարձել ցանքերի համար:
Լեռնագագաթներ, որոնք պատված էին մառախուղով:
Ջրվեժը, որ նկարագրել էր ճանապարհորդը:
Մարդ, որ ընկել էր դժվարին կացության մեջ:
Չորքոտանին, որ գիշերները այցելել էր մեր այգին:
Վտակ, որ սկիզբ էր առել անտառից:
Դիմավոր ձևերը կազմվեցին վաղակատար դերբայով և օժանդակ բայով:
5․ Ընդգծված անորոշ դերբայը դարձրո՛ւ դիմավոր բա՛յ
Կանգնեց անկյունում, որ նրան նորից տեսնի:
Խոսեց այն մասին, թե ինչպես հասցնի նամակը:
Վազեց, որպեսզի մի քանի վայրկյան շահի:
Սպասեց, մինչև իրերը բերեն:
Հանդիպեց, որպեսզի մի քանի քայլ հեռանա:
Երբ հոսանքի ուղղությամբ ցած էր վազում, տեսավ:
Խոսեցին այն մասին, որ ջուրը պակասել է:
Ստացվեցին ըղձական և սահմանական եղանակների դիմավոր բայաձևեր:
6․ Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով
Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերում, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ լինում է: Նա շատ շուտ գլխի է ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում: