Աստղեր

Աստղեր
(տեղեկատվական)

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք
անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա
միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի
նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի
գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան
Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում
գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են
թվում:
Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Շարունակի՛ր.
    Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է և այնտեղ հայտնվում են աստղեր;
    Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան Արևը;
    Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքումընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում;
  3. Գրի՛ր հականիշ բառեր.
    Մթնել —լուսնել
    Շատ —քիչ
    Մեծ —փոքրիկ
    Տաք —սառը
    Հեռու —մոտիկ
    Մութ —լուս
    Թույլ —ուժեղ
  4. Կարմիրով ներկի՛ր այն նախադասությունը, որտեղ թիվ կա:
  5. Տեքստից առանձնացրո՛ւ ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր և
    գրի՛ր համապատասխան սյունակում.
    Ի՞նչ Ինչե՞ր Ինչպիսի՞
    Արև    աստղ  շատ
    երկինք  գնդեր        մեծ
    մոմ          կետեր             տաք
    մեքենայ                     պայծառ
    սեղան
    խարուրք
    լույս                           վիթխարի
    Վայր ընկնող աստղեր