Լուսին

Լուսին
(տեղեկատվական)

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․ հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը
մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր
փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։
Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա
ընկած լույսը։


Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    անդրադարձնել֊ետ դարձնել
    սրագագաթ֊սուր գագաթով
  2. Արևն է մեզանից հեռու, թե՞ լուսինը:
    Արև է մեզանից հեռու է քան լուսին
  3. Արևն է ավելի մեծ, թե՞ լուսինը:
    Արևն է լուսնից մեծ
  4. Շարունակի՛ր.
    Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան լուսին
    Այն շատ մուգ գույնի է և ծածկված է նեծ ու փոքր փոսերով
    Լուսնի վրա ոչ օդ կա, ոչ ջուր
    Լուսինն իր լույսը չունի այն ընդամենը փոխանցում անդրադարձնում արևի իր վրա նկած լույսը