Դաս 5 Արևելյան Եվրոպա. Տնտեսությունը
Արևելյան Եվրոպա քարտեզ

Դասի հղումը
1. Նշել Արևելյան Եվրոպայի տնտեսական զարգացման առանձնահատկությունները։
Տնտեսությունն անցել է պլանայինից դեպի շուկայական համակարգ։ Աչքի է ընկնում ծանր արդյունաբերության և խոշոր գյուղատնտեսության մեծ դերով։ Ակտիվորեն զարգանում են նաև ծառայությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները և օտարերկրյա ներդրումները։
2. Բնութագրել օգտակար հանածոների դերը արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացման գործում։
Նավթը, գազը և ածուխը ապահովում են վառելիքաէներգետիկ ոլորտը։ Երկաթի, մանգանի և բոքսիտների պաշարների վրա զարգանում է մետաղաձուլությունը և մեքենաշինությունը։ Աղերի, նավթի ու գազի հիման վրա զարգանում է քիմիական արդյունաբերությունը։
3. Նշել Դանուբ գետի դերը Արևելյան Եվրոպայի տնտեսության մեջ։
Ծառայում է որպես էժան բեռնափոխադրումների ջրային ուղի և ապահովում է ելք դեպի Սև ծով։ Գետի վրա կառուցված ՀԷԿ-երը տալիս են էլեկտրաէներգիա։ Ջրերն օգտագործվում են դաշտերի ոռոգման, քաղաքների և գործարանների ջրամատակարարման համար։