Դաս 3 Արևելյան Եվրոպա, կազմը, աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները։
Դասի հղումը
1. Ի՞նչ գործընթացներով է ձևավորվել Արևելյան Եվրոպա տարածաշրջանը։
Արևելյան Եվրոպան ձևավորվել է հնագույն Արևելաեվրոպական պլատֆորմի վրա, որի հյուսիսային ռելիեֆը հարթվել է սառցապատման հետևանքով։ Իսկ ժամանակակից քաղաքական քարտեզը ձևավորվել է 20-րդ դարի պատերազմների, ինչպես նաև ԽՍՀՄ-ի և Հարավսլավիայի փլուզման արդյունքում։
2. Բնութագրել տարածաշրջանի աշխարհագրական դիրքը։
Տարածաշրջանը ձգվում է Բալթիկից մինչև Սև և Կասպից ծովեր, Կենտրոնական Եվրոպայից մինչև Ուրալյան լեռներ։ Այն կարևոր տրանսպորտային ու էներգետիկ կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև։ Բոլոր երկրներն ունեն ելք դեպի ծովեր, բացառությամբ Բելառուսի։
3. Արևելյան Եվրոպայի բնական պայմաններն ու ռեսուրսները տնտեսության ո՞ր ճյուղերի զարգացման համար կարող են նախադրյալներ ստեղծել։
Նավթը, գազը, ածուխն ու երկաթը նախադրյալներ են ստեղծում վառելիքաէներգետիկ, մետաղաձուլական և քիմիական արդյունաբերության համար։ Սևահողերն ու հարթավայրերը նպաստում են խոշորամասշտաբ գյուղատնտեսությանը և սննդի արդյունաբերությանը։ Գետերն ու անտառները նպաստում են հիդրոէներգետիկային, ջրային տրանսպորտին և փայտամշակմանը։
4. Առանձնացնել Արևելյան Եվրոպայի մեջ մտնող պետություններն ու մայրաքաղաքները։
- Ռուսաստան — եվրոպական մաս — Մոսկվա
- Ուկրաինա — Կիև
- Բելառուս — Մինսկ
- Լեհաստան — Վարշավա
- Չեխիա — Պրահա
- Սլովակիա — Բրատիսլավա
- Հունգարիա — Բուդապեշտ
- Ռումինիա — Բուխարեստ
- Բուլղարիա — Սոֆիա
- Մոլդովա — Քիշնև