Բայի տեսակ

1. Տեքստի բայերի դեմքը, թիվը և ժամանակը

  • համարվում է — 3-րդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ
  • ունի — 3-րդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ
  • կոչվել է — 3-րդ դեմք, եզակի թիվ, վաղակատար ներկա ժամանակ
  • ծածկվում է — 3-րդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ
  • են հայտնվում — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
  • բխում են — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
  • մտան — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ կատարյալ ժամանակ
  • ճկվել էին — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, վաղակատար անցյալ ժամանակ
  • նայում էր — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ անկատար ժամանակ
  • հիանում էր — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ անկատար ժամանակ
  • թռչկոտում էին — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ անկատար ժամանակ
  • օգտվում էին — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ անկատար ժամանակ
  • հավաքում էին — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ անկատար ժամանակ
  • դասավորում էին — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ անկատար ժամանակ
  • եղել է — 3-րդ դեմք, եզակի թիվ, վաղակատար ներկա ժամանակ
  • կոչել է — 3-րդ դեմք, եզակի թիվ, վաղակատար ներկա ժամանակ
  • լցվում են — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
  • լցվում էր — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ անկատար ժամանակ
  • միանում է — 3-րդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ

2. Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:

  1. թռնելիս, կարոտած, դիպչող, մոտեցած
  2. նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել
  3. փախչելիս, սառչող, կպած, թարմեցնել
  4. փրկված, շփոթացնել, կառչող, խոսող

3. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

  1. Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:
  2. Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:
  3. Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:
  4. Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

4. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

  1. Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:
  2. Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:
  3. Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:
  4. Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը:

5. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

  1. Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:
  2. Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:
  3. Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:
  4. Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել: