Ինձ համար կրթությունը ոչ թե լոկ դասագրքերն են, այլ աշխարհը ճանաչելու և ինքնազարգանալու անվերջանալի ընթացքը։ Կիրթ մարդը բարձր արժեհամակարգ ունեցող անհատն է, որը չպետք է լինի անտարբեր կամ անհարգալից, իսկ երբեմն թույլ տված սխալներս ինձ օգնում են ավելի լավը դառնալ։ Որակյալ կրթությունը տալիս է քննադատական մտածողություն, ինչն էլ հիմք է դառնում առողջ ու առաջադեմ հասարակության ձևավորման համար։ Քանի որ աշխարհն արագ է փոխվում, կրթությունը չի կարող սահմանափակվել միայն դասով․ այն պետք է լինի շարունակական՝ հենված ինքնակրթության և մեդիայի ընձեռած հնարավորությունների վրա։ Ես սովորում եմ, որպեսզի ճանաչեմ ինքս ինձ, ձեռք բերեմ վստահություն, և վստա՛հ եղեք, ես շատ բան կփոխեմ։