Բագրատունիներ

Առաջադրանք 1
Սովորել դասը – Բագրատունիների հաստատումը հայոց գահին /էջ 159-162/
Գրավոր – Հիմնական գաղափարներ
ա. Պարզաբանի՛ր։ Ի՞նչ ներքին և արտաքին նախադրյալներ կային հայոց թագավորության
վերականգնման համար։ — Իններորդ դարում Արաբական խալիֆայությունը սկսել էր թուլանալ և այլևս չէր կարողանում վերահսկել իր հեռավոր հատվածները։ Այդ պայմաններում հայ իշխանները հնարավորություն տեսան պետականությունը վերականգնելու և 855 թ․ ապստամբություն բարձրացրին Աշոտ Բագրատունու գլխավորությամբ։
բ. Բացատրի՛ր։ Ինչո ՞վ էր պայմանավորված Աշոտ I-ի զգուշավոր քաղաքականությունը։ Ինչու՞ նա
երբեք ընդդեմ արաբների չմիացավ բյուզանդական ուժերին: — Չնայած նրան, որ ծալիֆայությունը բավականին թուլացել էր, այնուամենայնիվ այն դեռևս պահպանում էր Հայաստանի վրա ազդելու լծակներ։ Այդ պատճառով Աշոտ առաջինը նպատակահարմար չէր գտնում խզել կապերը արաբների հետ և միանալ Բյուզանդիային։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ միջոցների էր դիմում Արաբական խալիֆայությունը՝ Բագրատունիների
դիմադրությունը թուլացնելու և իր գերակայությունը հաստատելու համար։ Արաբական խալիֆայությունը ներքին խժդժություններ էր մտցնում հայոց իշխանների միջև՝ սնելով կոնտրոնախույս տրամադրությունները։
Կարդալ – Ինչո՞ւ է դա կարևոր այսօր
Շուրջ 450 տարվա ընդհատումից հետո՝ 885 թ. վերականգնված հայոց թագավորությունը կարողացավ ներքին և արտաքին հավասարակշիռ քաղաքականության շնորհիվ պահպանել և ամրապնդել երկրի անկախությունը։ Սակայն
դա մեծ դժվարությունների հետ էր կապված. կենտրոնացման քաղաքականությանը դիմադրում էին հայ խոշոր ավատատերերը, իսկ Արաբական խալիֆայությունը, Ատրպատականի ամիրայությունն ու Բյուզանդական կայսրությունը գործադրում էին բոլոր միջոցները հայկական պետության կայացումը
խափանելու համար։
Այսօր ևս պետության կայացման ընթացքին միջամտում են ներքին և արտաքին բազմաթիվ կանխատեսելի ու անկանխատեսելի գործոններ։ Դրանց մի
մասը պատմական զարգացման հերթական փուլին բնորոշ հանգամանք է, մի
մասը՝ տարբեր շահերի կամ անարդյունավետ քաղաքականության հետևանք։
Պատմական փորձը մեզ այսօր մի շարք զուգահեռների հնարավորություն է
տալիս։
Դիտել տեսանյութը (https://www.youtube.com/watch?v=rFDbMgCRxXQ) 10-20 նախադասությամբ ամփոփ գրել ի՞նչի մասին էր տեսնյութը։ Ի՞նչ սովորեցիր և ի՞նչը տպավորեց քեզ։  Հետևի՛ր նաև գրածիդ ուղղագրությանն ու կետադրությանը։
Առաջադրանք 2
Սովորել – Բագրատունյաց Հայաստանի մասնատումն ու անկումը /էջ 164-168/
Կարդալ – Ինչո՞ւ է դա կարևոր այսօր
Ճնշելով Հայաստանի անկախությունը` Բյուզանդիան խախտեց Հայաստանի՝
դարերով հաստատված միջանկյալ դիրքը կայսրության և Մերձավոր Արևելքի տերությունների միջև։ Կորցնելով քաղաքակրթական այդ պատնեշը՝ նրանք ճանապարհ հարթեցին սելջուկ-թուրքերի առջև: Արդյունքում ոչ միայն պատճառ դարձան տարածաշրջանի քաղաքական և էթնիկ դիմագծի փոփոխության, այլև սեփական կայսրության կործանման։ Այդ քաղաքական իրադարձությունների հետևանքներն առկա են մինչ օրս։
Գրավոր – Ա4 | Փոփոխություն և շարունակականություն
Պատկերացրո՛ւ, որ դու կաթողիկոս Պետրոս Գետադարձն ես կամ Վեստ Սարգիսը և պետք է Գագիկ
արքային համոզես, որ մեկնի Կոստանդնուպոլիս՝ բանակցությունների։ Ինչպե՞ս կփորձես համոզել
նրան, որ մեկնի Կոստանդնուպոլիս։ Հիմա փորձի՛ր հակառակը համոզել արքային։
Ի՞նչ ես կարծում, եթե Գագիկ II արքան չգնար բանակցելու, դա ի՞նչ խնդիրներ կառաջացներ։
Արդյո՞ք հայկական զորքերը կկարողանային դիմակայել Բյուզանդիայի հարձակմանը։