Փափկամարմիների կառուցվածքը և ֆունկցիան, դեր բնության մեջ։
1․ Համեմատե՛ք գլխոտանիներին այլ փափկամարմինների հետ․ ի՞նչ կառուցվածքային տարբերություններ ունեն, և ինչպե՞ս են դրանք կապված կենսակերպի հետ։
Գլխոտանիներն ունեն զարգացած գլուխ, աչքեր և շոշափուկներ, իսկ խխունջները՝ խեցի և դանդաղ շարժում։
2․ Ինչո՞ւ են Octopus vulgaris-ը և Loligo vulgaris-ը համարվում ամենազարգացած անողնաշարավորներից։
Նրանք ունեն զարգացած նյարդային համակարգ և լավ տեսողություն։
3․ Համեմատե՛ք Sepia officinalis-ի և ութոտնուկի պաշտպանական մեխանիզմները․ ո՞րն է ավելի արդյունավետ բաց ծովում և ինչո՞ւ։
Ութոտնուկի թանաքն ու արագ շարժումը ավելի արդյունավետ են բաց ծովում։
4․ Պատկերացրե՛ք, որ գլխոտանիները չունենային թանաքի պարկ։ Ինչպե՞ս դա կազդեր նրանց գոյատևման վրա։
Առանց թանաքի պարկի նրանք ավելի հեշտ կդառնային որս։
5․ Ինչո՞ւ են գլխոտանիների աչքերը նման ողնաշարավորների աչքերին։ Ի՞նչ է սա ցույց տալիս էվոլյուցիայի մասին։
Նմանությունն առաջացել է նման պայմաններին հարմարվելու պատճառով։