Սպունգեր, աղեխորշավորներ

1․ Ինչո՞ւ են հաց սպունգերը դասվում կենդանիների շարքին, եթե նրանք չեն շարժվում։
Հաց սպունգերը դասվում են կենդանիների շարքին, որովհետև սնվում են պատրաստի օրգանական նյութերով։

2․ Ինչպե՞ս են հաց սպունգերը սնունդ ստանում ջրից, և ինչ դեր ունեն դրանց մարմնի անցքերը։
Նրանք ջրից ստանում են սնունդը մարմնի անցքերի միջոցով, որոնցով ջուրը ներթափանցում է ներս։

3․ Ինչպե՞ս կարող է հիդրան վերականգնվել, եթե նրա մարմնի մի մասը վնասվի կամ կտրվի։
Հիդրան կարող է վերականգնվել վերականգնման բարձր ունակության շնորհիվ։

4․ Ինչի՞ համար են հիդրայի շոշափուկների վրա գտնվող խայթող բջիջները, և ինչպե՞ս են դրանք օգնում որսի ժամանակ։
Խայթող բջիջները օգնում են բռնել և անշարժացնել որսը։

5․ Եթե հաց սպունգերը և հիդրան ապրում են նույն ջրում, ինչո՞վ է տարբեր նրանց սնման և կյանքի ձևը։
Հաց սպունգերը ջրից զտում են սնունդը, իսկ հիդրան որսում է փոքր կենդանիների։