Էջ 86-88
1.Ինչո՞վ են կաթնասունները տարբերվում ողնաշարավորների մյուս դասերից:
Կաթնասունները տարբերվում են ձագերին կաթով կերակրելով, մազածածկույթով և բարձր զարգացած գլխուղեղով:
2.Որո՞նք են կաթնասունների մաշկի առանձնահատկությունները: Մաշկը ծածկված է մազերով և հարուստ է տարբեր գեղձերով՝ քրտնագեղձեր, ճարպագեղձեր, կաթնագեղձեր:
3.Թվարկե՛ք կաթնասունների երեք խոշոր խմբերը: Ինչպե՞ս են զարգանում նրանց ձագերը: Խմբերն են ձվադրողներ, որոնք ձվադրում են, պարկավորներ, որոնք զարգանում են պարկում և ընկերքավորներ, որոնք զարգանում են արգանդում:
4.Համեմատե՛ք և հակադրե՛ք: Որո՞նք են սողունների և կաթնասունների նմանություններն ու տարբերությունները: Նման են ողնաշարի և թոքերի առկայությամբ, բայց սողունները սառնարյուն են ու թեփուկավոր, իսկ կաթնասունները՝ տաքարյուն ու մազոտ:
5.Կապե՛ք պատճառը և հետևանքը: Ինչո՞ւ կաթնասունները կարող են ապրել ցուրտ միջավայրում, իսկ սողունները՝ ոչ: Կաթնասունները տաքարյուն են և ունեն մեկուսիչ բուրդ, իսկ սողունները կախված են արտաքին ջերմությունից, ինչի պատճառով ցրտին թմրում են:
