Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:
Այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի շառավիղ:

Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարությունը:
Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:
Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:
Տրամագիծն ամենաերկար լարն է:
Շրջանագծում կարելի է տանել նաև անվերջ թվով տրամագծեր:
Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:
Լարի միջնակետով անցնող շառավիղը
1.Լարի միջնակետով անցնող շառավիղը ուղղահայաց է այդ լարին։
2․Լարը հատող և նրան ուղղահայաց շառավիղն անցնում է այդ լարի միջնակետով։
Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում է շրջան:

159. MK հատվածը O կենտրոնով շրջանագծի տրամագիծ է, իսկ MP-ն և PK-ն այդ շրջանագծի հավասար լարեր են: Գտեք ∠POM-ը:
116
161․ AB և CD հատվածները O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են։ Գտեք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB = 13 սմ, AB = 16 uմ:
29
162․ Նկար 93–ում AB և CD լարերը հավասար են: Ապացուցեք, որ ∠AOB = ∠COD:

հավասարակողմ են եռանկյունները