Մենք մեր խմբում 3 հոգով էինք ներկայացրել։ Ես, Նոյը ու Միքայելը։ Մենք պատմել ենք գերմանիան միձնադարում (5-դարից մինչև 17-դար)։ Տակը իմ հատվածն եմ դրել։ Այդքանել լավ չներկայացրեցինք, բայց ոչինչ։ Մենք ներկայացրեցինք Կարլոս մեծի կայսրությունը, Հենրիխի մասին, պապերի մասին և այլն։
Կարլոս Մեծի կայսրությունը, ինչպես գիտեք, երկար
կյանք չունեցավ։ Վերդեն քաղաքում նրա թոռները 843 թ.
եկել էին համաձայնության կայսրության բաժանման
վերաբերյալ։ Արդյունքում ստեղծվեցին երեք թագավորություններ՝ Արևմտյան Ֆրանկիա, Արևելյան Ֆրանկիա,
«Միջին հողեր» (հետագայում՝ Լոթարինգիա):
Արևելյան Ֆրանկիայի հիմքի վրա ձևավորվեց Գերմանական թագավորությունը։ Այն կազմված էր հինգ
խոշոր շրջաններից, որոնց առաջնորդները՝ դուքսերը,
փաստացի ինքնուրույն կառավարիչներ էին:
X դարի սկզբին թագավորությունը կանգնած էր
փլուզման եզրին: Չնայած ազգային միասնություն
դեռևս չկար, սակայն թարմ էին Հռոմեական կայսրության և Կարլոս Մեծի ստեղծած միասնական պետության հուշերը: Եկեղեցին հանդես էր գալիս կենտրոնացված իշխանության գաղափարով, քանի որ վերադարձը ցեղային տարանջատվածության կնպաստեր
բազմաստվածության վերականգնմանը:
Սաքսոնիայի դուքս Հենրիխը 919 թ. ընտրվեց թագավոր։ Նա թույլ չտվեց, որ Մայնցի եպիսկոպոսն իրեն
օծի և թագադրի՝ դրանով արտահայտելով իր դժգոհությունը հոգևոր իշխանության հզորացման նկատմամբ:
Նա գրավեց Բավարիան, Լոթարինգիան, հաղթեց հունգարներին, սկսեց ամրոցներ կառուցել։