Բնատարածքային համալիր հորիզոնական (լայնակի )զոնայականություն, վերընթաց գոտիականություն

Դասի հղումը

Դիտել տեսանյութը

1. Ի՞նչ է բնատարածքային համալիրը: Թվարկել բաղադրիչները։
Բնատարածքային համալիրը Երկրի մակերևույթի որոշակի տարածք է։ Բաղադրիչներն են ռելիեֆ, կլիմա, ջրեր, հող, բուսականություն, կենդանական աշխարհ

2. Ի՞նչ է գոտիականությունը։
Գոտիականությունը բնական պայմանների և երևույթների օրինաչափ փոփոխությունն է Երկրի մակերևույթում

3. Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Ինչո՞վ է այն տարբերվում կլիմայական գոտուց։

Աշխարհագրական գոտին Երկրի խոշոր տարածք է, որտեղ բնության բոլոր բաղադրիչները ունեն ընդհանուր առանձնահատկություններ։ Այն տարբերվում է կլիմայական գոտուց նրանով որ աշխարհագրական գոտին ներառում է բնության բոլոր բաղադրիչները, իսկ կլիմայական գոտին վերաբերում է միայն կլիմային։

4. Ի՞նչ է բնական զոնան։
Բնական զոնան աշխարհագրական գոտու ներսում գտնվող տարածք է