Փշամորթներ

1․Ինչո՞վ են տարբերվում փշամորթները և աղեխորշավորները մարմնի համաչափությամբ։

Փշամորթներ ունեն հիմնականում ճառագայթայինհամաչափություն։

Աղեխորշավորներ նույնպես ունեն ճառագայթային համաչափություն, բայց այն ավելի պարզ կառուցվածք ունի։

2․Ինչպե՞ս է տարբերվում փշամորթների և աղեխորշավորների կմախքային կառուցվածքը։
Ո՞ր խմբում կա կրային ներքին կմախք, իսկ ո՞րի մարմինը հիմնականում կազմված է փափուկ հյուսվածքներից։

Փշամորթները ունեն կրային ներքին կմախք։

Աղեխորշավորները հիմնականում ունեն փափուկ մարմին

3․Ինչպե՞ս են շարժվում փշամորթները և աղեխորշավորները։
Ո՞ր կենդանիներն են օգտագործում ջրային անոթային համակարգը և խողովակաձև ոտիկները, իսկ ո՞ր կենդանիներն են շարժվում մկանային կծկումներով կամ լողալով։

Փշամորթներ շարժվում են խողովակաձև ոտիկների միջոցով։

Աղեխորշավորներ շարժվում են լողալով

4․Ինչպե՞ս են սնվում աղեխորշավորները և փշամորթները։
Ո՞ր կենդանիներն ունեն խայթող բջիջներ (նեմատոցիստներ) որս բռնելու համար, իսկ ո՞ր կենդանիները սնունդը ստանում են այլ եղանակներով (օրինակ՝ ծովաստղերը)։

Փշամորթներ սնունդը ստանում են այլ ձևերով։

Աղեխորշավորներ ունեն խայթող բջիջներ որոնցով որսում են։

5․Որտե՞ղ են ապրում փշամորթները և աղեխորշավորները։
Ո՞ր կենդանիները հանդիպում են միայն ծովերում, իսկ ո՞ր կենդանիները կարող են ապրել նաև քաղցրահամ ջրերում։

Փշամորթներ ապրում են ծովերում և օվկիանոսներում։

Աղեխորշավորներ հիմնականում ապրում են ծովերում, բայց որոշ տեսակներ կարող են ապրել նաև քաղցրահամ ջրերում։