Մարմնի կողմից հենարանի վրա նրա մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ:
Բազմաթիվ դիտումները և փորձերը ցույց են տալիս, որ մարմնի վրա ուժի ազդեցության արդյունքը կախված է ոչ միայն նրա մակերևույթին ազդող ուժի մեծությունից, այլև այն մակերևույթի մակերեսից, որի վրա ազդում է ուժը, իսկ ավելի ճիշտ` ճնշման ուժի և այդ մակերեսի հարաբերությունից:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:
Եթե ճնշումը նշանակենք p, մակերևույթի մակերեսը` S, իսկ ճնշման ուժը` F, ապա սահմանման համաձայն.
P=F/S
Քանի որ միավորների ՄՀ -ում ուժն արտահայտվում է նյուտոններով, իսկ մակերեսը՝ քառակուսի մետրերով, ապա ճնշման միավորը կլինի 1Ն/մ2 -ը:
Դա այն ճնշումն է, որն առաջացնում է 1 Ն ճնշման ուժ 1 մ² մակերեսով մակերևույթի վրա ազդելիս:
Ի պատիվ ֆրանսիացի գիտնական Պասկալի՝ այդ միավորը կոչվում է պասկալ՝
1 Պա = 1Ն/մ2

Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).
1 հՊա = 100 Պա, 1 կՊա = 1000 Պա, 1 ՄՊա = 1000000 Պա
Առաջադրանքներ

-Հաշվի՛ր տանկի ճնշումը գետնին, եթե նրա զանգվածը 46Տ է, իսկ թրթուռների ընդհանուր մակերեսը 4մ2 է:
m=46տ=46000կգ
P=?
P=F/S
F=mg=46000*10=460000
F=460000
P=460000/4=115000Պա


m=50տ=50000կգ
F=mg
P=F/S
S=4մ2
F=50000*10=500000
F=500000
P=500000/4=125000Պա

400կՊ=400000Պա
m=20կգ
F=mg
F=200Ն
S=F/P
S=?
S=0,0005

m=65կգ
F=mg=650Ն
0,24մ լայնություն դահուկները
2մ երկարություն
S=0,48
P=F/S
P=1354,16667Պա
Փորձ:


