Իներցիայի երևույթը

1. Երբ նավակը կտրուկ սկսում է շարժվել, ուղևորը՝
 ետ է շարժվում
 մնում է անշարժ
 դեպի առաջ է շարժվում

2. Գնացքը կտրուկ մեծացրեց արագությունը։ Ի՞նչ կլինի ուղևորների հետ։
 թեքվում են ձախ
 թեքվում են աջ
 թեքվում են առաջ
 թեքվում են ետ

3. Կարո՞ղ է մարմնի արագությունը մեծանալ, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում։
 Չի կարող
 Կարող է
 Հնարավոր է, բայց ոչ բոլոր մարմինների դեպքում

4. Չմուշկներով սահելիս, երբ մարդու ոտքը դեմ է առնում եզրաքարին, նա՝
 ետ է շարժվում
 շարժվում է առաջ
 մնում է անշարժ

5. Մոտորանավակի ուղևորն անկախ իր կամքից թեքվեց դեպի առաջ։
Ի՞նչ տեղի ունեցավ։
 մոտորանավակը մեծացրեց արագությունը
 մոտորանավակը նվազեցրեց արագությունը
 կատարեց աջ շրջադարձ
 կատարեց ձախ շրջադարձ

6. Որո՞նք են իներցիայի օրինակներ առօրյայում։
(Կարելի է նշել մի քանի տարբերակ)
 Ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի ժամանակ ուղևորներին խնդրում են կապել ամրագոտիները։
 Երբ ավտոբուսը կտրուկ է սկսում շարժվել, մարդիկ անկախ իրենց կամքից ետ են շարժվում։
 Աստիճանով վեր բարձրանալն ավելի դժվար է, քան իջնելը։

7. Երբ երեխաները վարում են սքեյթբորդ, դիտվող երևույթն է՝
 իներցիա
 դիֆուզիա
 դադար

8. Ի՞նչ կլինի, եթե սայլակի վրա դրված խորանարդիկը հանկարծ քաշենք թելով։
 կընկնի ետ
 կընկնի ներքև
 կմնա անշարժ

9. Սայլակը բլրակից գլորվելով կտրուկ արգելակեց։

Ի՞նչ տեղի կունենա դրա վրա դրված խորանարդիկների հետ։
 մնացին տեղում
 թափվեցին սայլակի վրա
 դուրս ընկան սայլակից

10. Երկու ավտոմեքենաները շարժվում են նույն արագությամբ և ունեն նույն արգելակման ուժը, բայց երկրորդի զանգվածը ավելի մեծ է։
Ո՞ր մեքենան ավելի շուտ կկանգնի։
 Առաջինը
 Երկուսն էլ միաժամանակ
 Երկրորդը

Խնդիր 1: Ստորև նշված արագությունները դասավորել ըստ աճման կարգի՝ 300մ/վ, 20 դմ/վ, 3կմ/վ, 6000սմ/վ:

20 դմ/վ, 6000սմ/վ, 300մ/վ, 3կմ/վ

Խնդիր 2: Որքա՞ն ճանապարհ կանցնի 5,4 կմ/ժ արագությամբ հավասարաչափ շարժվող զբոսաշրջիկը 25ր-ի ընթացքում:

Խնդիր 3: Ավտոմեքենան 0,5 ժամում շարժվել է 90կմ/ժ արագությամբ: Ի՞նչ արագությամբ պետք է շարժվի հեծանվորդը, որպեսզի ճանապարհի նույն տեղամասն անցնի 1,5 ժամում:

30կմ/ժ