Ֆիզիկա

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին:

Մեխանիկական շարժումը և դադարը հարաբերական են: Դա նշանակում է, որ միևնույն մարմինը մի հաշվարկման մարմնի նկատմամբ կարող է շարժման մեջ լինել, մեկ այլ հաշվարկման մարմնի նկատմամբ՝ անշարժ։

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

Հետագիծ կոչվում է այն գիծը որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը:

Հետագիծը կարող է լինել տեսանելի և անտեսանիելի, օրինակ՝ թռչող թռչունի հետագիծը:

Կախված շարժման տեսակից հետագիծը լինում է ուղիղ, բեկյալ, շրջանագիծ կամ կամայական տեսքի կոր գիծ:

Simulating and visualizing the motion of the bouncing objects in Unity3D
Ոտնահետքերը ձյան վրա

Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։ 

Ճանապարհը չափելիս օգտվում են երկարության միավորից։ Ճանապարհի միավորը Միավորների միջազգային համակարգում (ՄՀ) ընդունված երկարության միավորն է` մեկ մետրը (1 մ)։ Գործնականում օգտագործվում են նաև երկարության այլ միավորներ, օրինակ՝ 1 կմ=1000 մ,1 դմ=0,1 մ,1 սմ=0,01 մ,1 մմ=0,001 մ։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1: Մրջունը նկարում պատկերված քանոնի A կետից ուղիղ գծով հասավ B կետը: Հաշվե՛լ մրջունի անցած ճանապարհը:

34սմ

3.4սմ

2: 6մ բարձրությունից բաց թողած գնդակը բախվեց գետնին և բարձրացավ 3մ: Որքա՞ն է գնդակի անցած ճանապարհը:

3: Շարժվող գնացքի սեղանին գիրք է դրված: Գիրքը դադարի վիճակո՞ւմ է գտնվում, թե՞ շարժվում է

ա) սեղանի բ) ռելսերի գ) վագոնի հատակի դ) հեռագրասյուների նկատմամբ:

4. Չափերիզի օգնությամբ չափիր հասակդ ինչպես պատկերված է նկարում: Ստացված արժեքը արտահայտիր մ, դմ, սմ, մմ չափման միավորներով:
1.47մ
14.7դմ
147սմ
1470մմ