Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
— Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
— Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
— Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
— Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
— Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
— Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…
Հարցեր և առաջադրանքներ
- Շարունակի՛ր նախադասությունները.
Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում
Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստտակ է թաքնված լինում
Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց
- Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին.
միամիտ, - Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը:
Էշի բեռն ինչքան ծանր լինի, այնքան դժվար կգնա:
- Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:
Էշն ինչ գիտի նուշն ինչ է։ - Հորինի՛ր.
Էշի ականջի մեջ քնած
Մի մայր է լինում միշտ, իր երեխուն տանջում էր փայտ հավաքի, ինքն էլ էշի ականջի մեջ քնած։ Մի օր երեխայի վրա շներ հարձակվեցին, որովհետև առանց ծնողի փողոց անցավ։ Շները կծեցին, երեխան վազելով գնաց տուն։ Մայրը ասաց.- գնա փայտ հավաքիր։ Երեխան ասաց.- շներ են հարձակվել։ Մայրը ասաց.- ոչինչ գնա հավաքիր,- և էլի էշի ականջի մեջ քնած էր կինը։