Արփիի համայնքը սահմանակից է հյուսիս-արևմուտքում՝ Աղավնաձոր, հյուսիս–արևելքում՝ Գետափ, արևելքում՝ Եղեգնաձոր, հարավում՝ Արենի, Գնիշիկ համայնքներին։ Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից հեռու է 8 կմ դեպի հարավ-արևմուտք։ Գյուղի միջով է անցնում Երևան-Մեղրի միջպետական ավտոմայրուղին։ Ծովի մակարդակից գյուղի միջին բարձրությունը 1100 մ է։ Գյուղի տարածքով հոսում է Արփա գետը։ Գետը հարուստ է կողակ և բեղլու ձկնատեսակներով, իսկ ակունքում՝ կարմրախայտով։ Գյուղը հարուստ է սիլիկատի հանքավայրերով։

Գյուղը հիմնադրվել է 1965 թվականին։
Գյուղը Վայոց ձորի մարզի գյուղերից է։
