Սերմ՝ սաղմնային բույս է՝ իր մեջ կուտակված պաշարային սննդանյութերով։ Այն բույսերի բազմացման և տարածման օրգան է։
Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Սաղմում լավ երևում է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմի ծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունենարևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այլ բույսերի սերմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։

