Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքում մեխանիկական աշխատանք չենք կատարում:
Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:
Որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը և մարմնի անցած ճանապարհը, այնքան մեծ է կատարված աշխատանքը:
Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. Աշխատանք = Ուժ · Ճանապարհ
Եթե մարմնի վրա ազդող F ուժի ուղղությամբ մարմինն անցել է S ճանապարհ, ապա այդ ուժի կատարած աշխատանքը՝ A-ն հավասար է. A=F⋅S
Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի՝ աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ (Ջ)։
1 Ջ-ը այն աշխատանքն է, որը կատարում է 1 Ն ուժը 1 մ ճանապարհի վրա. 1 Ջ =1 Ն ⋅1 մ:
Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E):
Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա:
Դասարանական առաջադրանք
Պատասխանել հարցերին
- Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
Երբ որ մենք ուժ ենք կիռարում մարմնի վրա և նա շարժվում է նրա տեղից։ - Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
Ինչքան մեծ է կիռարված մեր ուժը և այնքան շատ է ճանապհարը անցել դա մեխանիկական աշխատանքի մեծությունը