Մենք առաջին օրը հավաքվեցինք Սուրբ Երրորդության եկեղեցի ժամը 9։00-ին։ Մենք եկեղեցի մտանք և մի քանի րոպե լսեցինք եկեղեցու մարդկանց ասած խոսքերը և նկարվեցինք։ Իմ հետ եկել էր իմ ընկերոջ քույրիկը և իմ քույրը։ Իրերը դրել էինք հողի վրա, որտեղ ավտոբուսը կանգնած էր։ Մեր իրերը դասավորեցին և մենք նստեցինք ավտոբուս ժամը 10։00-ին։ Մենք ճանապարհին ուտելիքներ կերանք, որովհետև ճանապարհը տևեց 5 ժամ։ Արատեսում կար 2 սենյակ, տղաների և աղջիկների: Տղաներով գնացինք մեր սենյակ, մահճակալ ընտրեցինք և քնապարկերը դրեցինք մահճակալների վրա։ Այդ օրը իմ ընկերոջ (Միքայել Մալխասյան) ծնունդն էր։ Մենք առաջինը հաց կերանք, հետո զբոսնեցինք և նշեցինք ծնունդը։ Մենք մի 4 ժամ ազատ էինք և ես իմ ընկերների հետ խաղացի շաշկի, շախմատ և այլն։ Մենք տղաներով փայտեր տարանք մեր ու աղջիկների սենյակ, որ վառարանի մեջ գցենք ու սենյակը տաք պահենք։ Մենք պետք ա քնեինք ժամը 21։00, բայց մենք քնեցինք ժամը 2։30, որովհետև տղաները գժություն էին անում։ Մենք մտել էինք քնապարկերի մեջ և փորձում էինք քնել տղաների գժության տակ։ Մենք արթնացանք մոտ ժամը 6։30 և այդ ժամանակ շատ-շատ ցուրտ էր։ Մենք տոննաներով փայտեր էինք դնում վառարանի մեջ, որ տաքանայինք։ Մենք հենց առաջին օրը տեսանք, որ այդտեղ կար 6 հատ շուն, 4 հատը ձագ, իսկ 2 հատը մեծ։ Այնտեղ կար ճոճանակ, ես իմ ընկերոջ (Նարեկ) հետ գնացի այդ ճոճանակին նստեցինք։ Այդ ժամանակ մեր մյուս ընկերոջ (Գագիկ) վրա հարձակվեցին շները՝ մտածելով, որ Գագիկը ունի ուտելիք։ Իր բախտը բերեց, որ մենք շուտ տեսանք նրան և քշեցինք շներին նրա վրայից։ Նա մի քանի վայրկյան լացեց, հետո հանգստացավ։ Մենք 4 հոգով զվարճացանք (ես, Նարեկը, Գագիկը, մյուս Միքայելը)։ Մենք նորից խաղացինք շախմատ և շաշկի։ Մենք այդ օրը գնացինք խնձոր հավաքելու։ Մոտ 1 ժամ հավաքում էինք խնձոր, և հաց ուտելու ժամանակ ղափամա կերանք, որովհետև այդ օրը ղափամայի ծեսն էր։ Երբ որ մենք ազատ էինք, մենք որոշեցինք շան ձագերի համար տուն սարքել, որովհետև մեծերը ունեին, իսկ ձագերը չունեին։ Մենք շան բնի նման մետաղ գտանք կտոր գտանք և պարկի մեջ տերև լցրեցինք, որ փափուկ լինի այնտեղ։ Շատ փայտեր ու քարեր օգտագործեցինք, երկար փայտերից նենց էինք անում, որ կտորը չընկնի շան բնի նման մետաղից։ Մենք ուրիշ երկաթ գտանք և նենց արեցինք, որ շան բունը տանիքի նման լինի և նոր կտորը դրեցինք։ Քարերով և փայտերով պատեր սարքեցինք, որ քամի լինելուց հանգիստ լինեն շները և մի հատ էլ սարքեցինք դրոշակ։ Մեկ շուն եկավ պառկեց մեր սարքաց բնի մեջ։ Մենք այդ օրը նաև վերև քայլեցինք մոտ 1 ժամ։ Այնտեղ մեկ դիքեր էին, մեկ հարթ էր։ Մենք մի ջրվեժի հասանք և ստիպված էինք մեկ քարից մյուս քարը թռնեինք։ Իմ ընկերը (Նարեկը) ռիսկ չարեց և փորձեց ուրիշ ճանապարհ գտնի։ Մենք հազիվ գտանք ճանապարհ, և այդ ճանապարհը գտնելը տևեց 30 րոպե։ Նարեկը վերջապես անցավ ճանապարհով։ Մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Մենք կանգնեցինք միրգ կերանք նկարվեցինք և հետ գնացինք դեպի սենյակներ։ Մենք նորից գիշերը խաղացինք շաշկի և շախմատ։ Մենք նաև այդ գիշեր սկսեցինք հավաքվել, որովհետև մենք մյուս օրը վերադառնալու էինք դպրոց և տուն։ Մենք գիշերը վառել էինք խարույկ և մոտ 30 րոպե անցկացրեցինք այնտեղ։ Ես իմ ճամպրուկը հավաքեցի և գիշերանոցը դրեցի պայուսակիս մեջ, և ես քնեցի շորերով։ Մեզ ասել էին, որ մենք ճանապարհին էինք լինելու ժամը 13։00-ի կողմերը։ Մենք ինչքան հասցրեցինք ճոճորվեցինք, շաշկի և շախմատ խաղացինք, որովհետև շուտով գնում էինք։ Երբ ավտոբուսը եկավ, մենք մեր բոլոր իրերը տեղավորեցնիք ավտոբուսի մեջ։ Մենք հիշեցինք առաջին օրվա տանջանքը և չուզեցինք ավտոբուս նստել։ Մենք ստիպված նստեցինք ավտոբուս և նորից հաց կերանք ավտոբուսի մեջ, և ճանապարհը նորից տևեց 5 ժամ։ Մենք տեսանք մեր ծնողներին և գնացինք տներով։ Մեկ օր հետո մենք նորից հանդիպեցինք իրար (մենք նույն դասարանից չէինք)։


