Կիվի
1.Չինական ավանդական բժշկության մեջ ակտինիդիան սովորաբար օգտագործում են մարսողությունը լավացնելու, ռևմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար։ Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը։ Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակամուտագենային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը։
Կիվիի օգտագործման հատկությունը
1. Կիվին հարուստ է վիտամիններով՝ C, A, B1, B2, PP, B6, B12, E, K1, D, ինչպես նաև բետա-կարոտինով։ Այս պտուղը շատ բջջանյութ, կալիում, կալցիում, մագնեզիում, պեկտին, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, հակաօքսիդանտներ և ամինաթթուներ, մրգային թթուներ, ակտինիդին բուսական սպիտակուց, ֆլավոնոիդներ, օրգանական թթուներ է պարունակում։
