Հնագույն մարդիկ բնության երևույթներին և ուժերին վերագրում էին գերբնական զորություն: Հավատում էին, որ դրանց կարող են սիրաշահել երկրպագությամբ ու զոհաբերություններով:
Կրոնական պատկերացումները տարբեր էին: Ոմանք հավատում էին, թե աշխարհում ամեն ինչ ոգի ունի, որն արժանի է պաշտամունքի: Մյուսները կարծում էին, թե տվյալ տոհմը կամ ցեղը ծագել է որևէ բույսից կամ կենդանուց:
Երկրագործական համայնքներում պաշտամունքի գլխավոր առարկան արարող Երկիրն էր, որի խորհրդանիշը Մեծ մայրն էր: Յուրաքանչյուր տոհմ և ցեղ ուներ իր սրբատեղին: Այնտեղ էին անցկացվում ծիսական արարողությունները: Ժամանակի ընթացքում սրբազան ծեսերը սկսեցին կատարել որոշակի մարդիկ: Նրանք նաև պահպանում և սերունդներին էին փոխանցում հին ասքերն ու առասպելները: Նրանցից հետագայում ձևավորվեց կրոնի սպասավորների հասարակական խումբը՝ քրմությունը:
Տոտեմապաշտություն — Հավատ այն կենդանու, բույսի, բնության երևույթի հանդեպ (տոտեմ), որից, մարդկանց պատկերացմամբ, ծագում է տվյալ տոհմը: Տոհմը կրում էր իր տոտեﬕ անունը: Յուրաքանչյուր տոհմ ուներ իր սրբազան կենտրոնը: Այստեղ պահ պանվում էին տոհմական մասունքները, և կատարվում էին ծիսական արարողություններ:
Ոգեպաշտություն (անիﬕզմ) — Հավատ որևէ մարﬓի ﬔջ ամփոփված կամ ինքնուրույն գործող գերբնական ոգիների նկատմամբ:
Ֆետիշապաշտություն — Հավատ անշունչ առարկաների` ծառերի, ժայռերի, քարանձաﬖերի, պաշտամունքային տարբեր իրերի գերբնական հատկությունների նկատմամբ: Պաշտամունքի առարկա՝ ֆետիշ, կարող էին լինել, օրինակ՝ նիզակը, դաշույնը, որոնք մարդկանց համար ունեին կենսական նշանակություն:
Հմայապաշտություն — Հավատ մարդկանց, կենդանիների, բույսերի, բնության երևույթների վրա ներգործելու մարդու ունակության նկատմամբ: Մարդը կարծում էր, թե որոշակի գործողությունների, բառերի, երգի, պարի և այլ ﬕջոցներով հնարավոր է անձրև բերել, քաﬕ բարձրացնել, ապահովել լավ բերք, ունենալ առատ որս և այլն: Նա հմայությամբ փորձում էր բուժել վերքերը և կանխել հիվանդությունները:
Առաջադրանք 1
«Մարդկանց կրոնական պատկերացումները»/կարդալ դասը, 5 նախադասությամբ գրել ամենատպավորիչ հատվածը, քո բառերով ներկայացնել/
Հնագույն մարդիկ բնության երևույթներին և ուժերին վերագրում էին գերբնական զորություն և հավատում էին, որ դրանց կարող են սիրաշահել երկրպագությամբ ու զոհաբերություններով:
Տոմենապաշտությունը- հավատում եին, որ մարդիկ կազմված են այն կենդանու, բույսի, բնության երևույթի օգնությամբ։
Ոգեպաշտությունը- հավատում եին այլ իրի մեջ մտած է հոգի։
Ֆետիշպաշտությունը- պաշտում եին այլ անկենդան բաների վրա։
Հմայապաշտությունը- Հավատում եին կախարդությանը։