Գործնական քերականություն

․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

խնդրագիրք- խնդիր, ա, գիրք

մեծամիտ-մեծ, ա, միտք

հանրային-հանուր, ային

համակարգիչ-համ, ա, կարգ, իչ

գնդասեղ-գունդ, ասեղ

անդադար- ան, դադար

հնարամիտ- հնար, ա, միտ

հանրահայտ-հանուր, ա հայտ

դեղձենի- դեղձ, ենի

2․ Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմյանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղիազարյան, կյանք:

3․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է: (ող, ոխ)

Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

Մի քանի հոգի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բունը: (բույն, բուն)

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորիայի շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորյայի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

4․ Նախադասությունները կետադրի՛ր․

Երկինքը կամաց-կամաց ամպեց, և սկսեց անձրևել:

Հայրը խոժոռվեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի:

Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:

Իսկական կրակ է, երեխա չէ:

Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո:

Այդ մարդու սիրտը քար է, երբեք ոչ մեկին չի ներում։

5․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

մանրէսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե, այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրէ, նախօրե, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա: