Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
1.Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
արևմուտ֊Արևմուտք
ավազան֊ջրամբար
2. Մեկ բառով գրեք:
Ժամ ցույց տվող-ժամացույց
Կողմ ցույց տվող-կողմնացույց
Հաց թխող-հացթուխ
Հեռուն ցույց տվող-հեռադիտակ
Բարձր խոսող-բարձրախոս
Միս ուտող-մսակեր
Աղ ուտող-աղակեր
3.Նախադասությունը ընդարձակի՛ր:
Կապիկները վազվզեցին անտառում:
Այգում ծառերը ծաղկեցին:
Արևը շողշողում էր երկնքում:
Տղաները խաղում էին դրսում:
4.Շարունակեք նախադասությունները:
Եթե մեծերը մի քիչ փոքր լինեին, երեխաների վրա չէին բարկանա։
Եթե ամռան տաք արևը ձմռանը լիներ, ձմռանը տաք կլիներ։
Եթե բոլոր հեքիաթները իրական լինեին, երկրում կախարդներ կլինեին ու երկիրը կպայթեր։
Եթե մարդիկ միշտ զարմանային, զարմանալի բաներից կփախչեին։