Թվում է, թե անիվից պարզ ոչինչ չկա։ Բայց անիվը մարդու ամենամեծ հայտնագործություններից է։ Մարդը անիվով սայլ ստեղծեց, այդ սայլին ձի կամ ուրիշ կենդանի լծեց։ Բայց մարդիկ երազում էին այնպիսի սայլ ունենալ, որ ինքն իրեն շարժվի։ Մոտ 230 տարի առաջ մի ֆրանսաիացի ձիերի փոխարեն սայլակին մեքենա լծեց։ Այդ մեքենան գոլոշիով էր աշխատում։ Հենց մեքենայի գոլոշին վերջանում էր, սայլակը կանգնում էր։ Մարդն իր ստեղծածը ավտոմոբիլ անվանեց, որ նշանակում է ինքն իրեն շարժվող։