Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝ ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների, բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը:Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից: Պինդ վառելանյութերի այրման հետևանքով մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ:
Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը:
Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.
1. Խուճապի չմատնվե՛ս:
2. Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:
3. Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:
4. Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:
5. Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:
6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:
7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:
Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը
Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր:
Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային:
Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն:
Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:
Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:
Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ:
Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:
1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:
2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):
3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:
Դասարանական առաջադրանքներ
Պատասխանել հարցերին
- Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։
Այրումն օքիդացման ռեակցիա է, այրումը ստեղծվում է լույի կամ ջերմաստիճանի անջատմամբ - Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
Թթվածնի առկայությունը։ - Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
Զանգել հրջեշներին 1-01 համարով, ջրով, կրակմարիչով և այլն։
Լրացուցիչ տնային առաջադրանք
- Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք:
Գազային իրերը կանջատեի, լուսամուտները կբացեի, և կզանգահարեի գազի վթարային ծառաություն 1-04 - Ի՞նչ տեսակի վառելանյութեր գիտես:
Պինդ, հեղուկ, և գազային - Նշի՛ր գազային վառելանյութերի օրնակներ:
բնական գազ, ջրածին