Երբ ես սովորում էի Հարավային դպրոցում, իմ քույրը և եղբայրը սովորում էին Միջին դպրոցում, և ես նրանց միջոցով շատ կարծիքներ ունեի, օրինակ՝ ինչու են անընդհատ դասարանները փոխվում։ Իմ եղբայրը տեղափոխվեց ուրիշ դպրոց, և ես եկա Միջին դպրոց։ Ես հաճույքով ուսումնասիրեցի Միջին դպրոցը։ Ես հասկացա՝ ինչքան դժվար է իրերը վերցնել և վեց անգամ գնալ այլ դասարան։ Ինձ դուր եկավ Միջին դպրոցը և ես կշարունակեմ սովորել ուրախ և հանգիստ։