Նյութերի փոխակերպումը.Քիմիական և ֆիզիկական երևույթներ

Մեր շուրջն անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ:

Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

  • Ֆիզիկական երևույթները լինում են՝
  • Մեխանիկական (մարմինների շարժում)
  • Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),
  • Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),
  • Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),
  • Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),
  • Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:

Առօրյա կյանքում հաճախ հանդիպում ենք այնպիսի երևույթների, որոնց ընթացքում որևէ նյութ փոխարկվում է մեկ այլ նյութի:

Քիմիական երևույթների օրինակներ են՝
Վառելանյութի այրվելը, երկաթի ժանգոտելը և այլն:
Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:
Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթներն են.

  • Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:
  • Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը:
  • Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ:
  • Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով: Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:
  • Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում:
  • Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:

Դասարանական աշխատանք

1.Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխում են վիճակը, ձևը, չափերը

2.Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում


3.Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։

Մոմի հալվելը, բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը։

Լրացուցիչ աշխատանք

  1. Բերե’ք ֆիզիկական երևույթի օրինակներ։

Մոմի հալվելը, թուղթը կտրտելը։

2. Բերե’ք քիմիական երևույթի օրինակներ։

Ճյուղ վառվել, կաթը թթվել։

3. Քիմիական երևույթների ժամանակ ի՞նչ փոփոխություններ են կատարվում նյութի հետ։

Գույնն է փոխվում, համն է փոխվում, հոտն է փոխվում։