Խնդիրներ
- Դավիթը 5 րոպեում կատարեց 450 քայլ։ Նրա մի քայլի երկարություն 60 սմ է։ Նշվածներից ո՞րն է Դավիթի արագությունը։
1) 54 մ/ր
2) 60 մ/ր
3) 72 մ/ր
4) 75 մ/ր - Քանի՞ անգամ է 0 թվանշանը գրված հետևյալ թվի թվանշաններով գրառման մեջ․երկու հարյուր յոթ միլիարդ քսանմեկ միլիոն հարյուր չորս հազար իննսունվեց։
1) 3
2) 4
3) 5
4) 6 - Ո՞ր թվանշանով է ավարտվում 100-ից փոքր բոլոր կենտ թվերի արտադրյալը։
1) 1
2) 3
3) 5
4) 9 - 4 ջուլհակը 6 օրում, օրական 10 ժամ աշխատելով, 120 մ կտավ գործեցին։Քանի՞ ջուլհակը 140մ կտավ կգործեն 5 օրում, օրական 8 ժամ աշխատելով։
1) 6
2) 8
3) 5
4) 7 - Բազմահարկ շենքի ամբողջ առաջին հարկը խանութ է։ Շենքի զույգ համարով յուրաքանչյուր հարկում կա3, իսկ կենտ համարովյուրաքանչյուր հարկում՝ 4 բնակարան։ Ո՞ր համարի հարկում է գտնվում 60-րդ բնակարանը։
18
- Առնոն ընտրեց մի թիվ, այն բազմապատկեց իրենով, ստացվածին գումարեց 11, արդյունքը բազմապատկեց 4-ով և ստացավ 300: Ի՞նչ թիվ էր ընտրել Առնոն: