Մարմնի երկարությունը 60-82 սմ է, կշիռը՝ 5-16 կգ։ Սնվում է էվկալիպտի տերևներով։ Ավստրալիայի ամենահայտնի կենդանիներից մեկն է։ Չնայած նրան, որ տեսքով նմանվում է արջին՝ պատկանում է այն դասին, որի մեջ մտնում է օրինակ կենգուրուն։
Կոալա անունը գալիս է gula բառից, որը օգտագործվում է դարուկ լեզվի մեջ (համարյա անհետացած լեզու, որը պատկանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին)։ Կոալաները երկար ականջներով և ոտքերով ամրակազմ կենդանիներ են։ Նրանց առջևի երկու մատները ավելի զարգացած են։ Այդ մատները իրենց երկար և սուր ճանկերի հետ օգնում են նրանց հեշտ բարձրանալ և շարժվել ծառերի վրա։ Կոալայի մորթին շատ խիտ է և փափուկ, մոխրագույնից շագանակագույն երանգներով։ Որովայնը և ականջներին աճող երկար մազերը սպիտակ են։ վ Թեև ու ձայնավորն սկզբում անգլերեն գրվում էր ինչպես «oo» (ինչպես օրինակ՝ coola և koolah բառերում), հետո դարձավ «օա», հնարավոր՝ է սխալի պատճառով։ Ցեղի Phascolarctos անունն առաջացել է հունարեն phascolos (պայուսակ) և arktos (արջ) բառերից։