5-րդ դասարան
Հոկտեմբերի 30
երկուշաբթի
Կարդալ <<Արագածին>> բանաստեղծությունը, կատարել առաջադրանքները:
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Սեգ-պերճ
զօր-օր, ցերեկ - Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
զօր-գիշեր
լճակ-գետակ - Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
- Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
թիթեռ-ծաղիկ - Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝ պատմի՛ր Արագածի մասին:
չգիտեմ - Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090 մետր բարձրություն։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ - Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝ պատմի՛ր Արագածի մասին:
Նա հայաստանի ամենաբարձր լեռն է - Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր: