Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Առաջադրանքներ
- Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։
Չկար անծանոթ բառ - Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։
- Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։
հեվինակը գլխավոր հերոսն է - Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում, - Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
Կարմիր սարսուռ է կաթում,
Առուն մասուր է տանում,
Այնպես անուշ է:
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է: - Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։
- Բացատրի՛ր հետևյալ միտքը․