Կարդա´ տեքստը և կատարի´արառաջադրանքը:
Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դաիր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող եննաև հարձակվել տնային կենդանիների վրաև փչացնել այգիների բերքը:
Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։ Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։
Ագռավները սարերում, մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև տեղեկացնել իրենց ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։
Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:
Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:
Առաջադրանքներ
1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:
Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:
2 Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:
Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում ենբարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։
3 Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկմոտենում են նրանց բներին:
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծքարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
4 Ընդգծի´ր սխալ պատասխանը։
Ագռավներն իրենց զույգի մահից հետո նորզույգ են ընտրում,
Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետոնոր զույգ չեն ընտրում։
5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
Սպիտակ ագռավներ չեն լինում:
6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացարագռավների մասին:
Ես իմացա, որ ապիտակ ագռավ կա։
7. Գրի´ր կապույտ ներկված բառերիհականիշները։
Մեծ-փոքր
Շատ-քիչ
Բարձր-ցածր
Խելացի-անխելք
Սիրել-ատել
8. Գրի´ր տեքստում հոգնակի թվովգործածված 2 բառ:
9. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞նեն: Գրի՛ր 2 բառ։
Խելացի, խորամանկ
10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
առարկա,
թիվ,
հատկանիշ
գործողություն: