Լյոնեբերգացի Էմիլ

Գրքի գործողությունները կատարվում են Շվեդիայում 19-20-րդ դարերում։

Սվենսոնների ընտանիքն ապրում էր Քաթհուլտ գյուղակում, որը մոտ էր Սմոլանդ շրջանի Լյոնեբերգա քաղաքին։

Էմիլ Սվենսոնը՝ «չարաճճի և համառ փոքրիկը», ուրախ, հետաքրքրասեր և հնարամիտ վեցամյա գյուղացի տղա է, որն անընդհատ ընկնում է տարբեր ծիծաղելի իրադրությունների մեջ։ Նա շատ խելամիտ է և գիտի, թե ինչպես ինքնուրույն փող աշխատի՝ չխնդրելով ծնողներից։

Արդեն այդ տարիքում ունի իր սեփական անասունները՝ Լուկաս ձի, Սվինուշոկ խոզուկը և հավ, Լոտտան կաղ ձի։

Տղայի զբաղմունքներից մեկն է արհեստագործությունը։ Ամեն անգամ, երբ Էմիլին պատժում են, տանում արհեստանոցում փակում չարության համար, Էմիլը ամեն մի չարության համար պատարաստում է փայտե մարդուկ, և ժամանակի ընթացքում քանակը հասնում է 300-ի։