Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:
Տարափ-Ուժեղ անձրև
Վայուն-ձայն
Մայուն-գառների ձայն
Սնավ-կերակրել
Լեցուն-լցված
2. Բացատրի՛ր բառերը
ծնավ-ծնեց
սնավ-կերակրել
քնավ-քնեց
3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։
4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։
Աշնանը տերևները փոխում են իրենց գույնը և դարձնում ոսկեգույն
5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։
Փչելով-ճչելով-դարսելով
Գիրկ-միրկ
քնավ-սնավ-ծնավ
Օրինակ՝ սարսել-դարսել
6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։
Տե՛ս օրինակը
Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը
6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր: