Աշուն օրը

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-ներքև իջան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-մաղել

շաղ տալ-մանր կտորները թափել

քող կապել-դեմքը փակել թափանցիկ շորով

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Սև ամպերը իջան ցած

Օրօրվելով,

Սարի վրա շարվեցին։

Եկավ առավոտը

Օդը սառում է։

Ամպեր եկան,

Ծանր շնչես,

Ծեր երկինքը տխուրացավ։

Հեռու կայծակը խպեց,

Երկիրը դողաց գմփաց։

Արևը շողաց,

Դողաց,

Անձրև եկավ։

Արևի ճառագայթները ընկան սարի փեշի վրա։

Մանր կաթիլներով անձրև եկավ,

հանգիստ,

Հոգնաց թերեվին ցանեցին

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-հանգցնել, մարել, շիջել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր: