Մաշկ, եղունգ, մազեր

Եղունգ

Եղունգների ֆունկցիան մատների ֆալանգների պաշտպանությունն է, որպեսզի չվնասվեն փափուկ հյուսվածքների նյարդային վերջավորությունները։ Օգնում են քորի ժամանակ և ապահովում են մատների ծայրերի կարծրությունը, տարբեր մանիպուլյացիաների ժամանակ։ Եղունգների առջևի ծայրը ազատ է, իսկ հետին և կողմնային մասերը շրջապատված են մաշկային շերտով։ Մաշկային շերտի վերին մասը բարձրանում է եղունգի վրա ու կոչվուն է պրոքսիմալ մահիկ (կուտիկուլ), կատարում է պաշտպանական դեր, թույլ չի տալիս օտար մարմիններին և բակտերիաների թափանցել եղունգի աճման հատված։ Մահիկի ծայրում կան եղջերացած բջիջներ։ Տարբերում են եղունգի մարմին և արմատ։ Եղունգները մազերից ավելի դանդաղ են աճում։ 

Մաշկ

Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, ամենամեծ օրգանը։ Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը՝ առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը; Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։ Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։ Մաշկը ծածկույթային օրգան է, պաշտպանում է ստորև տեղադրված հյուսվածքներն ու օրգանները մեխանիկական, քիմիական վնասվածքներից, խոչընդոտում կողմնակի նյութերի, ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ։

Գեղեցիկ մաշկ ձեր 20, 30, 40 և 50 տարեկանում - Ոճը

Մազ

Մազը բաղկացած է երկու մասից՝ մաշկի մակերևույթից դուրս ցողունից և մաշկի մեջ ընկղմված արմատից։ Մազի արմատը վերջանում է մազի սոխուկով, որին կպած է մազի ծծակը։ Մազերի տեսանելի մասը կոչվում է ցողուն. Մազերի մասը, որը ընկղմված է մաշկի մեջ ​​և կոչվում է մազերի արմատ (կամ մազերի սոխուկ). սոխուկը պարուրված է մազային պարկիկով։ Մազերի տեսակը կախված է ֆոլիկուլի ձևից՝ ուղիղ մազերը աճում են կլոր, թեթև գանգուրը՝ օվալ, իսկ շատ գանգուրը՝ երիկամանման ֆոլիկուլից։ Ճարպոտ մազերն անհրաժեշտ է լվանալ ավելի հաճախակի, քան չոր և բնականոն մազերը։ Կարճ մազերը սանրում են արմատից դեպի ծայրերը, երկար մազերը՝ ծայրերից՝ սանրն աստիճանաբար վերև տեղաշարժելով։ Ավելի լավ է օգտագործել բնական մազից պատրաստած խոզանակ, մազաթափության դեպքում՝ նոսր ատամներով սանր։