Բադեր, և կարապները կազմում են սագանմանների կարգի թռչունների մեծ խումբ, որոնց կենսակերպը սերտորեն կապված է ջրի հետ։ Հայտնի է կարապների 6 տեսակ։ Ամենամեծ տեսակները, ներառյալ անխոս կարապը, ճչան կարապը և շեփորահար կարապը կարող են հասնել մինչև 1.5 մ երկարության և կշռել ավելի քան 15 կգ։ Թևերի բացվածքը կարող է հասնել ավելի քան 3.1 մ։ Սագերի համեմատ նրանք ավելի խոշոր են, ունեն ավելի երկար ոտքեր և պարանոց։ Արուները սովորաբար ավելի խոշոր են լինում։ Հյուսիսային կիսագնդում տարածված տեսակներն ունենում են սպիտակ փետուրներ, իսկ հարավային կիսագնդում ապրող տեսակները՝ սև և սպիտակ փետուրներ։ Սև կարապների ճտերը բաց մոխրագույն են։ Իսկ հարավամերիկյան սևավիզ կարապների մարմինը սպիտաակ է, վիզը՝ սև։ Կարապների ոտքերը սովորաբար լինում են մուգ մոխրագույն, բացառությամբ հարավամերիկյան տեսակների, որոնց ոտքերը լինում են վարդագույն։