Ցուրտ ձմեռ էր։ Շատ ձյուն էր եկել։ Մի օր էլ ձմռան արևը հողին տաքացրեց ու հողի տակից դուրս եկան մի քանի ծաղիկներ։ Բայց շատ ցուրտ էր։ Ծաղիկները սկսեցին մրսել։ Նայեցին կողքերը բայց տեսան, որ ձմեռ է։ Ու որոշեցին նորից քնել մինչև գարուն։ Այդ ժամանակ ձյուն եկավ։ Ու սպիտակ վերմակով ծածկեց ծաղիկներին։