Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, հիմնադրվել է 1978 թվականին։ Ներկայացնում է ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ;
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները։ Թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջան քաղաքում։ Թանգարանում փահվում են գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, մետաղի, փայտի և քարի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, գեղանկարչություն։