հիշողություն

Հիշողություն

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում: 


Մեկ անգամ էր նա բույն շինել 
Եվ շատ անգամ կարկատել, 
Բայց այս անգամ վերադարձին 
Բույնն ավերակ էր գտել: 


Այժմ նորից բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում: 


Նա հիշում էր անցած տարին 
Իր սնուցած ձագերին, 
Որոնց ճամփին հափշտակեց 
Արյունարբու թշնամին: 

Բայց նա կրկին բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում:

Հարցեր և առաջադրանքներ

Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և իմաստով մոտ բառեր գրիր:

շինել֊պատրաստել

կպցնել֊ամրացնել

ավերակ֊քարուքանդ

սնուցել֊կերակրել

հաշտակել֊տիրանալ

կրկին֊նորից

Օրինակ՝

կպցնել-ամրացնել

Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը բույն էր շինում և եգելով հիշում էր հին տունը

Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

Հիշող ծիծեռնակը

Այժմ նորից բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի ճյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում: 

Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Ծիծեռնակը բարի էր, խելացի, աշխատասեր, երգիչ;

Հաշվիր, թե քանի՞ քառատող ունի բանաստեղծությունը: Ստացածդ թիվը մեծացրու քսան անգամ , ապա արդյունքին ավելացրու 180: Համեմատի՛ր ստացածդ պատասխանը ընկերոջդ թվի հետ:

14x20+180=420
5x20+180=280