Այսօր դպրոցում ամանորի տոնն էր։ Ես Զորրոյի զգեստն էի հագել։ Այնտեղ մայրիկս ասաց գնամ նկարվեմ և նկարվեցինք։ Հետո գնացինք երգեցինք և պարեցինք։ Հետո ամբողջ դասարանով գնացինք դպրոցի տոնածառի մոտ նկարվելու։ Նկարվեցինք փոքր խմբերով, հետո ամբողջ դասարանը իրար հետ նկարվեց և գնացինք գաղտնի Սանտա խաղալու։ Եվան իմ Սանտան էր, ես ել Ագապեի, Նարեկը Նոյին գիրք նվիրեց։ Նոյը չեր հավանել իր նվերը և մենք իրար հետ փոխվեցինք նվերներով։ Եվայինը դոմինո էր, մենք դոմինո ունեինք ու ես գիրք ստացա։ Հետո մենք մեր խաղերով խաղացինք և դաս արեցինք և գնացինք ամեն մեկը իր տուն։
Ինձ շատ դուր եկավ այս Ամանորը դպրոցում և ես անհամբերությամբ կսպասեմ մյուս տարվա Ամանորին։