Տեղեկություններ կապիկների մասին

Կապիկները պատկանում են պրիմատների կարգին։ Բաժանվում են երկու խմբի՝ լայնաքթեր կամ Նոր աշխարհի կապիկներ և նեղքթեր կամ Հին աշխարհի կապիկներ։
Կապիկների քաշը կարող է լինել 400գ-ից մինչև 180կգ, իսկ մարմնի երկարությունը՝ մինչև 2մ։ Որոշ կապիկների պոչը մարմիններից երկար է, մյուսներինը՝ հավասար կամ կարճ, երբեմն՝ կառչող։ Մարդանման կապիկները պոչ չունեն։
Սնվում են պտուղներով, տերևներով, միջատներով, խխունջներով, թռչունների ձվերով, մանր թռչուններով։ Կապիկների խոշոր թշնամիներին են օձերը, գիշատիչ թռչունները, կոկորդիլոսները և հովազները։
Ապրում են 20-60 տարի։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով