Առաջադրանք

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

քուլա֊ծխի՝ ամպի՝ փոշու ևն գալարուն զանգված:

շառագ֊շառագունելը, շառագունվելը:

Գլխահակ֊գլուխը հակած՝ խոնարհած, գլխիկոր:

խոնարհեն֊գոռոզությունից՝ մեծամտությունից զուրկ, իր անձի՝ ուժերի համեստության գիտակցությամբ լցված, համեստ: Խոնարհ աշխատող՝ մարդ:

թեժանա֊թեժ դառնալ (բոլոր նշանակությամբ):

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Արև, թերթերից;

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Ար-ելք

Ա-պեր

Ձե-ք

Բ-ուր

Նախ-եր

Ծա-ել

Գոլո-շի

Բար-րանալ

Կես-ր

Խոնար-ել

Եր-բ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

Չղջիկ, արև,  են, հարավային, տորթ, կլոր, սալոր, լոլիկ, հեռախոս

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել

Լուսաբաց=լույս+ա+բացել